Բլոգ

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ընդհանուր հողի ռեսուրսների շուրջ 69% -ը ունի գյուղատնտեսական նշանակություն։ Այստեղ ավանդաբար լավ աճող մշակաբույսեր են խաղողը, ծիրանը, դեղձը, խնձորը, տանձը, լոլիկը և վարունգը:այաստանում գործող ջերմոցների ընդհանուր տարածքը աճել է շուրջ 30 հա-ից մինչև 900 հա 2011-2017թթ ընթացքում: Ջերմոցների մեծ մասը տեղակայված է Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում: Արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։Հայաստանում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները ջերմոցային տնտեսությունների զարգացման և ընդլայնման համար․ 1․Աշխարհագրական և կլիմայական բարենպաստ պայմաններ․ - Տարեկան ավելի քան 320 արևոտ օրեր, - Մեղմ ձմեռներ, - Հասանելի ոռոգման համակարգեր։ 2․Գյուղատնտեսական արտադրության համար բարենպաստ հարկային համակարգ։ Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսությունն ընտրել է որպես երկրի զարգացման ռազմավարական երկարաժամկետ ուղղություններից մեկը (2014-2025 թթ)։ Արդյունքում գյուղատնտեսական արտադրության համար ընդունվել է բարենպաստ հարկային համակարգ՝ ներառյալ շահութահարկից ազատելը ։ 3․Արտահանման լայն և հեռանկարային շուկաներ, ներառյալ ԵԱՏՄ անդամ երկրներ, Վրաստան, ԱՄՆ, ԱՄԷ և այլն։

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բարձր տեխնոլոգիական ջերմոցային տնտեսություններ Գյուղատնտեսական արտադրությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ջերմոցներում համարվում է գյուղատնտեսության առավել շահութաբեր և հեռանկարային ոլորտներից մեկը: Այսպիսի ջերմոցները հնարավորություն են տալիս ամբողջ տարվա ընթացքում կազմակերպել գյուղատնտեսական արտադրություն։ Ներկա պահին Հայաստանում գործող 900 հա ընդհանուր մակերեսով ջերմոցներից ավելի քան 100 հա-ն ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած խոշոր ջերմոցներ են։ Վերջիններս հիմնականում տեղակայված են Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Նմանատիպ ջերմոցներում հիմնականում զբաղվում են լոլիկի, վարունգի և ծաղիկների աճեցմամբ, որոնց վաճառքների մեծ մասն ապահովում են արտահանման շուկաները։