Մեր մասին

ՄԵՆՔ

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին հիմնադիր-տնօրեն Հայկ Հունանյանի կողմից։ Ընկերությունը ՀՀ- ում կայացած և զարգացման լուրջ հեռանկարներ ունեցող խոշոր շինարարական ընկերություններից է, որը մատուցում է միայն բարձրորակ շինարարական ծառայություններ: Ընկերությունը հագեցած է գերժամանակակից շինարարական տեխնիկայով, ինչն ապահովում է աշխատանքի կատարյալ արդյունք, իսկ մասնագետներն աչքի են ընկնում իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով: Միշտ առաջնորդվելով ճշտապահությամբ, տեխնոլոգիական ճկուն լուծումներով, բարձրակարգ ու փորձառու աշխատակիցները կարողանում են հմտորեն և կարճ ժամկետներում կառուցել սեյսմակայուն և յուրօրինակ շինություններ:

ՄԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ

«Պրոմ Գրուպ» ընկերությունն իրականացնում է շինարարական համալիր ծառայություններ՝ բնակելի և հասարակական շենքերի,ջերմոցային տնտեսությունների,ինտենսիվ այգիների, նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում, նախագծում, ինտերիեր, Էքստերիեր, լանդշաֆտային դիզայն, ներքին, արտաքին հարդարման աշխատանքներ, լողավազանների կառուցում, տարատեսակ շինմոնտաժային աշխատանքներ:

ՄԵՆՔ ԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆՔ

«Պրոմ Գրուպ» ընկերությունը հագեցած է մետաղական կոնստրուկցիաների խոշոր արտադրամասով: Մետաղական կոնստրուկցիաները իրենց մեջ ներառում են գրեթե ցանկացած մետաղական պրոֆիլից պատրաստված արտադրություն, ինչպիսիք են՝ մետաղական անգարները, մետաղական պահեստները, մետաղական խոշոր աստիճանները, մետաղական կամուրջները, մետաղական բազրիքները և այլն: Մետաղական կոնստրուկցիաների պատրաստմը գնալով ավելի է զարգանում և դառնում պահանջված: Համեմատած սովորական շինարարության հետ, տեղադրումը զգալիորեն ավելի քիչ ժամանակ է պահանջում: Այնուամենայնիվ, սա շատ աշխատատար և մասնագիտացված աշխատանք է, որը պահանջում է բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում։ Այս հարցով պետք է դիմեք ընկերությունների , որտեղ աշխատում են միայն պրոֆեսիոնալ մոնտաժային թիմ, որը անցել է լուրջ վերապատրաստում և հաստատվել է որպես պատասխանատու կատարող:

Ինչու՞ ՄԵՆՔ

ՄԵՆՔ ՀՀ- ում կայացած և զարգացման լուրջ հեռանկարներ ունեցող խոշոր շինարարական ընկերություն ենք:

ՄԵՆՔ ապահովում ենք աշխատանքների իրականացման առավելագույն ծավալը ամենասեղմ ժամկետներում։

ՄԵՆՔ ունենք հզոր տեխնիկական բազա, որը տարիների ընթացքում անընդհատ համալրվել է՝ ապահովելով առավելագույն արտադրողականություն և արդյունավետություն։

ՄԵՆՔ ներգրավվում ենք շինարարական աշխատանքներին միայն լավագույն մասնագետներին:

ՄԵՆՔ բծախնդիր ենք,պարտաճանաչ և սիրում ենք մեր աշխատանքը:

ՄԵՐ ավտոպարկը համալրված է միայն լավագույն մակնիշի ծանր շինարարական տեխնիկաներով,որոշ տեխնիկաներ նույնիսկ ՄԻԱԿՆ ԵՆ Հայաստանում:

ՄԵՆՔ թվերով

200+

Գործընկերներ

50+

Նախագծեր

1000+

Ապրանք

2000+

Աշխատակից

Նորություններ

Ավելին