Բլոգ

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հողային ընդհանուր ռեսուրսների մոտ 69%-ը գյուղատնտեսական նշանակություն ունի։ Ավանդաբար այստեղ լավ աճեցված մշակաբույսեր են խաղողը, ծիրանը, դեղձը, խնձորը, տանձը, լոլիկը և վարունգը: 2011-2017 թվականներին Հայաստանում գործող ջերմոցների ընդհանուր մակերեսը մոտ 30 հա-ից հասել է 900 հա-ի։ Ջերմոցների մեծ մասը գտնվում է Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները ջերմոցային տնտեսությունների զարգացման և ընդլայնման համար։ 1. Աշխարհագրական և բնակլիմայական բարենպաստ պայմաններ. - Տարեկան ավելի քան 320 արևոտ օր, - մեղմ ձմեռներ, - ոռոգման մատչելի համակարգեր: 2. Գյուղատնտեսական արտադրության բարենպաստ հարկային համակարգ. Հայաստանի կառավարությունն ընտրել է գյուղատնտեսությունը՝ որպես երկրի զարգացման ռազմավարական երկարաժամկետ ուղղություններից մեկը (2014-2025 թթ.)։ Արդյունքում գյուղատնտեսական արտադրության համար ընդունվել է բարենպաստ հարկային համակարգ՝ ներառյալ շահութահարկից ազատելը։ 3. Արտահանման լայն և հեռանկարային շուկաներ, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրները, Վրաստանը, ԱՄՆ-ը, ԱՄԷ-ն և այլն։

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բարձր տեխնոլոգիական ջերմոցային տնտեսություններ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերական ջերմոցներում գյուղատնտեսական արտադրությունը համարվում է գյուղատնտեսության ամենաշահութաբեր և հեռանկարային ոլորտներից մեկը: Նման ջերմոցները հնարավորություն են տալիս ամբողջ տարվա ընթացքում կազմակերպել գյուղատնտեսական արտադրություն։

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում գործող 900 հեկտար ջերմոցներից 100 հեկտարից ավելին ժամանակակից տեխնոլոգիաներով խոշոր ջերմոցներ են։ Վերջիններս և հիմնական են Կոտայքի, Արմավիրի Արարատի մարզերում։ Նմանատիպ ջերմոցները հիմնականում զբաղվում են լոլիկի, վարունգի և ծաղիկների մշակությամբ, որոնց վաճառքի մեծ մասն ապահովում է արտահանման շուկաները։